Ըստ ընդհանուր եվրոպական հարցման՝ տեխնիկական համալսարաններ ավարտողների 44 %-ը կցանկանային աշխատել Գերմանիայում: Միևնույն ժամանակ, գերմանական ընկերությունները դժգոհում են որակավորված կադրերի պակասից:
Ըստ գերմանական շուկայի հետազոտման, Trendence ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպական համալսարաններ ավարտողների մեծ մասը ուսումից հետո կցանկանար աշխատել Եվրոպայում:
Ինչպես հաղորդում է DAPD գործակալությունը՝ հարցվածների 44%-ը կգերադասեին աշխատանքի գերմանական առաջարկները մնացած բոլորից: Երկրորդ տեղում է գտնվում Մեծ Բրիտանիան: Այնուհետև հաջորդում են Շվեյցարիան, Ֆրանսիան, Շվեդիան և Հոլանդիան:
Գերմանիայի նկատմամբ հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերոււմ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի մասնագետները, ինչպես նաև Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի շրջանավարտները:
Հարցումը իրականացվել է 24 եվրոպական երկրներում: Դրանց մասնակցել է 344 հազար երիտասարդ մասնագետ: