Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Ո՞ւմ համար է պարսկուհի Էլհամը հեշտոցի մեջ թաքցրած թմրամիջոցներ ներկրել Հայաստան

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Զոհրաբ Ստեփանյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն ժամանակ ամբաստանյալի աթոռին Զոհրաբի հետ միասին նստած էր նաև Իրանի քաղաքացուհի, 29-ամյա Էլհամ Շիրխանին:

2013 թվականի նոյեմբերի 8-ին Էլհամ Շիրխանին Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանել է Հայաստան: Նա իր հեշտոցում թաքցրած՝ ապօրինի Հայաստան է ներկրել պահպանակի մեջ փաթեթավորած, 13,744 գրամ մաքուր քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, 0,43 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» թմրամիջոցի հաբեր:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ թմրամիջոցները նախատեսված են եղել Զոհրաբ Ստեփանյանին իրացնելու համար, սակայն վերջինս չի հասցրել դրանք գնել, քանի որ նույն օրը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Էլհամին ու Զոհրաբին:

Էլհամի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված վերոհիշյալ թմրամիջոցները: Նրա մոտ հայտնաբերվել է նաև հոգեմետ նյութ հանդիսացող, 0,39 գրամ քաշով 39 հատ «Նորտրիպտիլին» դեղամիջոցը, որը նա ներկրել էր իր օգտագործման համար:

Պարսկուհի Էլհամը՝ բազկի վրա թևավոր խաչի տեսքով դաջվածքով, նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե 2013 թվականի հունիսին Հայաստանում բնակվող իր վաղեմի ծանոթ Փեժման Միրիջաֆարիի հրավերով ժամանել է Հայաստան, որպեսզի դիմի ՄԱԿ ու ՄԱԿ-ի կողմից ստանա փախստականի կարգավիճակ:

Ապրել է Փեժմանի վարձակալած բնակարանում՝ Կասկադի տարածքում: Իմացել է, որ Հայաստանում թմրադեղերը պահանջարկ են վայելում ու թանկ են:

2013 թվականին նա մի քանի անգամ մաքսանենգ ճանապարհով՝ թմրամիջոցները սեփական հեշտոցի մեջ թաքցրած, իրացնելու նպատակով դրանք ներկրել է Հայաստան:

Երևանում, ըստ Էլհամի նախաքննական ցուցմունքի, Փեժմանի միջոցով ծանոթացել է մի քանի տղամարդկանց, այդ թվում՝ Զոհրաբի հետ: Նոյեմբերին մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերած թմրամիջոցը պետք է իրացներ Զոհրաբին:

Էլհամը հայտնել է նաև, թե բռնվելու պահին իր պայուսակում եղած դեղերն իրեն բժիշկն էր նշանակել, քանի որ ինքը ՄԻԱՎ վարակակիր է…

Ընդհանուր իրավասության դատարանում՝ իր նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, Էլհամը հայտարարել է, թե նախաքննական սկզբնական ցուցմունքները տվել է թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելով: Լավ չի հասկացել, թե ինչ է ասել: Իրեն լավ չեն բացատրել իր իրավունքները, թարգմանիչն էլ լավ չի թարգմանել…

Դատական քննության ժամանակ Էլհամը պնդել է, թե թմրամիջոցների իրական գնորդը Զոհրաբը չէ, ինքը թմրամիջոցները բերել էր Փեժմանի ու իր համար:

Իր մեղադրական ճառում մեղադրող դատախազ Բ. Ղազինյանը հաստատված է գնահատել Էլհամին ու Զոհրաբին առաջադրված մեղադրանքները:

Միջնորդել է Էլհամին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման: Զոհրաբին մեղավոր ճանաչել Էլհամի ներկրած ամբողջ թմրամիջոցը ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Զոհրաբ Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագ հանցագործությունների համար մեղավոր է ճանաչել Էլհամ Շիրխանիին ու վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Զոհրաբ Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցներ ձեռք բերելու փորձի համար՝ 34-268 հոդվածի 3-րդ մասով, ու դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Երկու ամբաստանյալների պատժի սկիզբն էլ 2013 թվականի նոյեմբերի 8-ից է:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել միայն Զոհրաբ

Ստեփանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Էլհամը, ըստ երևույթին, չի ցանկացել բողոքարկել դատավճիռը:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ պաշտպան Սիմոնյանը պնդեց, որ նախաքննության և դատաքննության ընթացքում չի հիմնավորվել իր պաշտպանյալի մեղքը՝ որ Էլհամը 2013 թվականի նոյեմբերին հենց Զոհրաբին իրացնելու համար էր Հայաստան բերել թմրամիջոցը:

Հետևաբար, թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման փորձի համար Զոհրաբը պետք է արդարացվի, ճանաչվի անպարտ ու անհապաղ ազատ արձակվի դատարանի դահլիճում:

Պաշտպանը նշեց, որ դատարանում Էլհամը հայտնել է, թե թմրամիջոցները Հայաստան է ներկրել իր և իր ծանոթ Փեժմանի համար: Այն, որ Զոհրաբը կարող է թմրամիջոց ձեռք բերել, Էլհամը լսել է Փեժմանից, ինքն անձամբ Զոհարբի հետ այդ հարցով պայմանավորվածություն չի ունեցել, նրա հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ գալու է Հայաստան ու անգլերեն հարցրել է՝ ուզո՞ւմ ես: Զոհրաբն էլ անգլերեն պատասխանել է՝ այո, բայց Էլհամն ասել է, թե ինքը համոզված չի եղել, որ Զոհրաբը հասկացել է իր անգլերեն հարցը:

Պաշտպանն ընդգծեց. նույնիսկ Էլհամի՝ դատարանի կողմից արժանահավատ գնահատված ցուցմունքից պարզ է՝ նա համոզված չի եղել, որ ամբողջ թմրամիջոցը Զոհրաբն է գնելու:

Դատական ակտի համաձայն՝ Զոհրաբի մոտ հանցավոր դիտավորությունը ձևավորվել է ուղղակի, բայց չկոնկրետացված դիտավորության ձևով: Իսկ չկոնկրետացված դիտավորության պարագայում, շեշտեց պաշտպանը, արարքը գնահատվում է ըստ փաստացի հետևանքի:

Սակայն դատարանը, մեղավոր ճանաչելով Զոհրաբին, հենվել է ենթադրությունների վրա, չփարատված կասկածները մեկնաբանել է ի վնաս ամբաստանյալի՝ խախտելով օրենքը, թույլ տալով քրեադատավարական էական խախտում, ինչը դատավճռի բեկանման համար հիմք է:

«Եթե օպերատիվ տեղեկություններ կային, որ Զոհարբը Էլհամից գնելու է նրա ներկրած ամբողջ թմրամիջոցը, ինչո՞ւ էին շտապում: Թող սպասեին, հետևեին, թմրամիջոցների իրացման պահին էլ բռնեին երկուսին ու բերման ենթարկեին»:

Պաշտպանը նշեց. եթե վերաքննիչ դատարանը հիմնավորված կհամարի, որ Զոհրաբը Էլհամից թմրամիջոց պիտի ձեռք բերեր, ապա գոնե պիտի հաշվի առնի, որ ապացուցված չէ, թե Էլհամի մոտ եղած ամբողջ թմրամիջոցն էր նախատեսված հենց Զոհրաբին իրացնելու համար: Բռնվելու պահին Զոհրաբի մոտ 100 հազար դրամ է եղել, դա համապատասխանում է մեկ գրամ «մետամֆետամինի» շուկայական արժեքին, ուրեմն ծայրահեղ դեպքում Զոհրաբը կարող է մեղադրվել մեկ գրամ թմրամիջոց ձեռք բերելու փորձի համար, իսկ դա արդեն մեղսագրված հոդվածի այլ՝ ավելի մեղմ մասով նախատեսված հանցավոր արարք է:

Ըստ փաստաբան Սիմոնյանի՝ նախաքննության ժամանակ դատավարական կարգի խախտմամբ ներգրավվել է արտոնագիր չունեցող թարգման, ով իրավունք չուներ նախաքննական փուլում թարգմանչական ծառայություններ մատուցելու:

Հետևաբար, պաշտպանը միջնորդեց պարսկուհի Էլհամի նախաքննական ցուցմունքները, որոնց վրա էլ կառուցված է Զոհրաբի մեղադրանքը, ճանաչել որպես անթույլատրելի ապացույց:

Պաշտպանը նշեց, որ Զոհրաբին չարդարացնելու դեպքում վերաքննիչ դատարանը պետք է ուշադրություն դարձնի նրա նկատմամբ նշանակված ակնհայտ խիստ պատժին: Հոդվածի տվյալ մասով սանկցիան սկսվում է 2 տարի ազատազրկումից: Դատարանը չի պատճառաբանել, թե ինչո՞ւ չի նշանակում նվազագույն պատիժ, այլ սահմանում է 3 տարի 6 ամիս ազատազրկում այն դեպքում, երբ Զոհրաբ Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Ի վերջո, դատարանը կարող էր հաշվի առնել, որ բերման ենթարկվելու պահին Զոհրաբը նոր էր ընտանիք կազմել, նրա նկատմամբ կարող էր կիրառվել պայմանական դատապարտություն, և կարող էր սահմանվել փորձաշրջան:

Այսպիսով, պաշտպանը միջնորդեց Զոհրաբ Ստեփանյանի մասով բեկանել դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ: Կամ պատժի մասով բեկանել դատավճիռը, Զոհրաբ Ստեփանյանի պատիժը մեղմացնել կամ նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, սահմանել փորձաշրջան:

Գործով մեղադրողն առարկեց պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ: Դատախազը ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատեց որպես հիմնավոր, նշեց, որ այն բեկանելու հիմքեր չկան:

Նախաքննության ժամանակ ոչ պատշաճ ներգրավված թարգմանչի վերաբերյալ մեղադրողն ասաց, թե հիշյալ թարգմանն ավարտել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը: Բոլորին է հայտնի, որ այն բարձրագույն կրթություն է տալիս:
Այս հայտարարությանը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը քիչ անց ռեպլիկով պատասխանեց, որ ինքը չի վիճարկում՝ թարգմանը բարձրագույն կրթություն ունի՞, թե՞ ոչ: Թարգմանի ներկայացրած փաստաթղթում չի երևում՝ նա տիրապետո՞ւմ է պարսկերենին, թարգմանություն կատարելու որակավորում ունի՞ արդյոք:

Ըստ մեղադրողի՝ թարգմանի ներգրավման ժամանակ դատավարական կարգը պահպանվել է, հակառակ դեպքում վերահսկողություն իրականացնող դատախազը միջոցներ կձեռնարկեր:

Մեղադրողն ընդգծեց, որ պաշտպանի ներկայացրած հիմնավորումները անհամոզիչ են, դատարանը հանգել է ճիշտ հետևության, Զոհրաբ Ստեփանյանի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ:

Ավելին մեղադրողը չասաց՝ նշելով, որ համաձայն է դատարանի հետևություններին, չի ցանկանում դրանք վերստին կրկնել, այդ թվում նաև՝ Զոհրաբի մոտ եղած գումարի, նրա կողմից ձեռքբերելիք թմրամիջոցի իրական քանակի վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանը բողոքի քննությունը կավարտի հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում