«Պարի Սեն-Ժերմեն»-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի` իր տարնսֆերը կարող է փոխանակվել «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսիի իրավունքների հետ:
«Ես չեմ պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից: Ավելի վաղ ես մտադրվել էի իմ կարիերան շարունակել «Պեսկարա»-ում, սակայն երբ նման առաջարկություն ստացա, չէի կարող այն չընդունել: Իմ և դե Ռոսիի տրանսֆերների փոխանակության գործարքը չի կարող կայանալ: Դանիելեն իմ ընկերն է և հիանալի ֆուտբոլիստ է, չեմ կարծում, որ «Ռոմա»-ն կցանկանա բաժանվել նրանից: Ես երջանիկ եմ ներկայիս ակումբում»,- նշել է Վերատին:








































