Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի ափսոսում, որ ժամանակին համաձայնել է գլխավորել թիմը: Հիշեցնենք` արգենտինացի մասնագետը ստանձնել է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը 1 տարի առաջ` փոխարինելով Գրեգորիո Մանսանոյին, ով հեռացվել էր վատ արդյունքներ գրանցելու պատճառով:
«Ես համաձայնեցի գլխավորել «Ատլետիկո»-ն այն պահից, երբ տեսա թիմը: Ակումբի ներկայացուցիչներին ասացի, որ ընդունում եմ մարտահրավերը:
Առաջ եմ գնում քայլ առ քայլ և հաջողություններ գրանցում յուրաքանչյուր հաջորդ խաղում: Բացի այդ, կարևոր է միշտ լավատես լինել: Այդ ամենին պետք է գումարել սաներիս վարպետությունը և նվիրվածությունը ակումբին: Նրանք ջանք չեն խնայում հաջողությունների համար:
Հպարտանում եմ իմ սաներով և կարող եմ ասել, որ այսօր «Ատլետիկո»-ն կայացած թիմ է»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































