«Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Գուտին մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի` «Մալագա»-ի դեմ խաղում Իկեր Կասիլյասին պահեստայինների նստարանին թողնելու որոշումը:
«Արքայական ակումբ»-ի դարպասապահին Գուտին անվանել է լավագույնն աշխարհում և հույս հայտնել, որ շուտով իրավիճակը թիմում կկարգավորվի:
«Խոսք չի գնում Կասիլյասի և Մոուրինյոյի միջև ընտրություն կատարելու մասին: Ավելի կարևոր է «Ռեալ»-ը: Անչափ կարևոր է, որպեսզի թիմը վերադառնա իր նորմալ վիճակին որքան հնարավոր է՝ արագ: Իկերը գիտի, որ աշխարհի լավագույն դարպասապահն է: Կարծում եմ` շուտով ամեն ինչ կկարգավորվի»,- Գուտիին մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:









































