Ադրբեջանակական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Երևան է այցելելու 2013 թվականի հունվարի 17-ին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հենց ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին.
«Այդ այցն արդեն իսկ համաձայնեցված է, և դեկտեմբերի 26-ին Բաքու այցելելուց հետո ես կայցելեմ Երևան: Երևանից հետո ես մտադիր եմ այցելել Թուրքիա»:










































