Thursday, 11 06 2026
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն

ՀԱԿ-ն ունի 3 տարբերակ։ Չի բացառվում, որ սատարի Բագրատյանին. Ալեքսանդր Իսկանդարյան

Այս տարի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները փոխեցին ՀՀ ներքաղաքական իրականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով «2012 թվականի քաղաքական արդյունքները» թեմայի շուրջ։ Նա արձանագրեց, որ պատմության մեջ առաջին անգամ բոլոր քաղաքական ուժերը խորհրդարանում են, առաջին անգամ բոլոր ուժերը, նաև՝ ընդդիմադիր, խորհրդարանում ներկայացված են, որի արդյունքում քաղաքականությունը փողոցից տեղափոխվեց խորհրդարան: Ըստ քաղաքագետի՝ ներքին քաղաքականության վրա փողոցից ստացվող ճնշումը մեծ էր, իսկ այսօր այդպես չէ: Սակայն, Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ, փողոցային ակտիվություն կլինի նախագահական ընտրություններին ընդառաջ, թեև ինչ ակտիվություն էլ լինի, 2008 թ. ակտիվությունը չի լինի:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ բանախոսն ասաց, որ նա լուրջ փոփոխություն էր մտցրել ՀՀ ներքաղաքական իրականության մեջ։ Կային հույսեր, որ Ծառուկյանը կմասնակցեր, և եթե նա մասնակցեր, ընտրություններն այլ պատկեր կունենային:

«Ես վախենում եմ, որ գալիք նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսված են: Ես չեմ տեսնում Սերժ Սարգսյանին լուրջ մրցակցության արժանի քաղաքական գործիչ: Չեմ կարծում, որ նման թեկնածու կձևավորվի մոտ ապագայում, քանի որ քաղաքականության մեջ նման բան չի լինում: Հետևաբար, արդյունքներն առաջին փուլից հետո պարզ կլինեն: Թեև «Հանրապետական» կուսակցության հիմնական խնդիրը 80-85 % չստանալն է, որը ստեղծված իրավիճակում հեշտ չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ շարունակելով, թե հետընտրական պրոցեսներից ևս ինչ բան կախված է լինելու:

Խոսելով ՀԱԿ-Բագրատյան խնդրից՝ Իսկանդարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի ներսում էլ տարաձայնություններ լինում են, դա նորմալ պրոցես է: Նրա խոսքով՝ Հանրապետականում էլ կան խնդիրներ, ԲՀԿ-ում էլ, «Ժառանգություն»-ում էլ, «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» հարթության վրա էլ. դա էական վատ կամ լավ բան չէ:

«ՀԱԿ-ն ունի երեք տարբերակ: Առաջին տարբերակը թեկնածու չունենալն է: Երկրորդ տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է, երրորդը՝ մեկ այլ թեկնածու ունենալը: Երկրորդ տարբերակը հասկանալի է, որ կմոբիլիզացնի հասարակության մի որոշ մասին, որի արդյունքում կստացվի 10-12 % ձայն։ Երրորդն այլ երիտասարդ թեկնածու ունենալն է, որպեսզի քիչ ձայն հավաքելու դեպքում նորմալ ընկալվի:

ՀԱԿ-ը պիրամիդային կուսակցություն է, մեկ լիդեր է ընդունում որոշումները։ Որոշումը դեռ չի ընդունվել կամ ընդունվել է ու չի հրապարկվում: Ես չգիտեմ՝ ինչ որոշում կունենա Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարծում եմ, կա հավանականություն, որ ինքը կառաջադրվի, և կա հավանականություն, որ մեկ այլ թեկնածու լինի: Չի բացառվում, որ Հրանտ Բագրատյանին սատարի ՀԱԿ-ը, բայց որոշումը մեկ մարդ է կայացնում»,- մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում