Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Խաղ հույսի համար» (Partido la illusion) խորագրով բարեգործական ֆուտբոլային հանդիպումը:
Ամեն անգամ խաղին մասնակցում են ներկա ու նախկին հայտնի ֆուտբոլիստներ ու մարզիկներ:
Հերթական խաղը նույնպես առանձնացավ հետաքրքիր ընթացքով ու գոլառատությամբ:
Թիմերը, որ ստացել էին «սպիտակներ» ու «կապույտներ» անվանումը, իսկական շոու կազմակերպեցին դաշտում:
Իկերի թիմը՝ «սպիտակները», հաղթեց 5:3 հաշվով:









































