Ըստ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Սփիջելհելթերի ուսումնասիրությունների` մենք օրական 30 րոպե ծախսում ենք վատ սովորությունների վրա: Այս մասին հաղորդում է Eurosmi-ն:
Ժամանակահատվածը նշելու համար պրոֆեսորը ստեղծել է սեփական տերմինը` «միկրոկյանք», որը հավասար է կես ժամի: Ծխելու դեպքում կարելի է կորցնել մեկ «միկրոկյանք», նույնքան` ոգելից խմիչք օգտագործելու դեպքում, և այսպես շարունակ:
Մյուս կողմից էլ` «միկրոկյանքը» կարելի է «վաստակել», եթե դուք չեք ծխում, չեք օգտագործում ոգելից խմիչքներ, ուտում եք առողջ սնունդ և զբաղվում սպորտով:










































