5 տարի շարունակվող վերականգնողական աշխատանքներից հետո բացվել է Սանտա Կրոչե համալիրի մատուռը,- հաղորդում է Travel-ը:
Այս ժամանակահատվածում մասնագետները զբաղված էին Անյոլո Գադիի խճանկարների վերականգնմամբ, որոնցով պատված են մատուռի 800 մ երկարությամբ պատերը: Բացի կենսատու խաչին նվիրված որմնանկարներից, արդեն հանրությանը հասանելի են կենցաղային բովանդակությամբ, կենդանիներ, ծաղիկներ արտացոլող նկարներ, ինչպես նաև նկարչի, նկարչի հոր` Անյոլո Գադդի Տադեոյի, նկարչի ուսուցչի`Ջոտտոյի դիմանկարները:
Վերականգնողական աշխատանքները կշարունակվեն ևս մեկ տարի: