Մեծ Բրիտանիայում անցկացված նոր ուսումնասիրությունների համաձայն՝ հայտնի է դարձել, որ ցավի հանդեպ զգայունության համար պատասխանատու են մարդկային գեները: Մարդիկ, ովքեր ցավն ինտենսիվ չեն զգում, կարող են ունենալ գեների այնպիսի հավաքածու, որոնք ցավը մեղմելու համար աշխատում են միասին: Այս հայտնագործությունը հնարավորություն է տալիս ապագայում մշակել ցավը բուժելու ավելի արդյունավետ մեթոդներ:
Խրոնիկական ցավեր իր կյանքի որևէ ժամանակահատվածում զգում է ամեն հինգերորդ մարդը: Ցավային զգայունության աստիճանները պարզելու համար 2500 կամավորների օգնությամբ փորձեր են անցկացվել:
Ուսումնասիրությունների արդյունքները պարզել են, որ ցավի նկատմամբ քիչ զգայուն մարդկանց մոտ նկատվում է ԴՆԹ-ի ավելի քիչ փոփոխություններ, քան այն մարդկանց մոտ, ովքեր ցավը ավելի ուժեղ են զգում:










































