«Սուոնսի»-ի պաշտպան Էշլի Ուիլիամսը հայտարարել է, որ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում պատահաբար է դիպել Վան Պերսիի պարանոցին դրվագներից մեկում:
Հիշեցնենք, որ խաղից հետո Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Ուիլիամսը միտումնավոր է այդպես վարվել:
«Ես ուղղակի հեռացնում էի գնդակը: Ցավոք, հարվածից հետո գնդակը պատահաբար դիպավ Վան Պերսիի պարանոցին, ինչը զայրացրեց նրան: Իրադրությունը լարվեց, բայց վերջում ամեն ինչ հանդարտվեց»,- Ուիլիամսի խոսքերն է մեջբերում Reuters-ը:






































