Ապրիլի 11-ին մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունենալու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ հունվարյան նստաշրջանին ելույթ էր ունեցել Թուրքիայի նախագահը։
Գործող կարգի համաձայն` Հայաստանի պատվիրակությունը այստեղից է հերթագրվում հարցեր ուղղելու համար: Ըստ այդմ` արդեն իսկ հերթագրվել է ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Կարգն այդպես է, որ մենք Հայաստանից ենք անդամագրվում և Հայաստանից հերթագրվում հարցեր ուղղելու համար։ Ես արդեն հերթագրվել եմ Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարց ուղղելու համար։ Իմ հարցը հնչելու է լիագումար նիստի ընթացքում։ Եվ բնականաբար նույն նիստի ընթացքում Էրդողանը պարտավոր է անմիջապես արձագանքել և պատասխանել իմ հարցերին։ Ես ուղղելու եմ հարց հենց Օրհան Փամուքին 4 հազար դոլար տուգանելու և ընդհանրապես, իրենց քրեական օրենսգրքի 301 հոդվածի հետ կապված»։