Այսօր Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնական յոթ կայարանները փակվել են՝ զանգվածային բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով։ Ցույցերն անցկացվում են ի նշան բողոքի 23-ամյա հնդկուհուն բռնաբարության ենթարկած չարագործների դեմ։
Ցուցարարներին թույլատրվում է իրենց բողոքն արտահայտել հատուկ վայրերում։ Բողոքի ակցիաները զուգորդվել են ոստիկանության և այլ իրավապահների հետ զանգվածային ընդհարումներով։
Ցուցարարները խցանել են նախագահական պալատ (Ռաշտրապատի Բհավան) տանող ճանապարհը։ Մինչ այդ նրաք փորձել են մոտենալ մայրաքաղաքային օկրուգի գլխավոր նախարարի և իշխող Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Սոնիա Գանդիի նստավայրերին։ Վերջինս հանդիպել է ցուցարարներին և հայտարարել, որ մեղավորները կպատժվեն։
23-ամյա ուսանողուհու ընկերոջը դաժան ծեծի ենթարկելուց հետո մի խումբ անձինք խմբակային բռնաբարության էին ենթարկել աղջկան։ Ցուցարարները պահանջում են մահապատժի ենթարկել հանցագործներին։










































