Կատալոնական «Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան հերքել է լուրերն այն մասին, թե թիմի հարձակվող Դավիդ Վիլյան ձմռանը հեռանալու է կատալոնական ակումբից:
«Վիլյան կարող հեռանա՞լ. մենք նման բան չենք նախատեսում: Երբ նա ապաքինվեց վնասվածքից, ես ասացի, որ հենց նա լինելու մեր ձմեռային տրանսֆերային պատուհանի ձեռքբերումը»,- ասել է Սուբիսարետան:
Նախկինում տեղեկացրել ենք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ը, «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը:







































