Marca-ն տեղեկացնում է, որ Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Մալագա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը կողմերը խաղադաշտ դուրս եկան կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հասցեին խրախուսական գրվածքով մարզաշապիկներով:
Մարզաշապիկի վրա գրված էր «Ánimo Tito»(Խրախուսել Տիտոյին):
Հիշեցնենք, որ Վիլանովան վերջերս է վիրահատության ենթարկվել: Երեկ մասնագետն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից ու կարող է Նոր տարին դիմավորել ընտանիքի հետ:








































