Դեկտեմբերի 22-ին Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ի նշան ծխելու արգելքի դեմ բողոքի՝ Ուկրաինայի քաղաքացին հանել է հանգուստը: Հասարակական կարգը խախտողին ձերբակալել են: Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում: Ուկրաինուհու անունը չի նշվում:
Ուկրաինական ԶԼՄ-ները կատարվածի առնչությամբ հավելյալ տեղեկություն չեն հրապարակում:
Al-Arabiya-ն նշում է, որ մինչ վերջերս Լիբանանը ծխողների համար դրախտ էր համարվում: Այդ երկրում հնարավոր էր ծխել ամենուր: Սակայն այս տարվա սեպտեմբերից ուժի մեջ է մտել օրենքը, որը ոչ միայն արգելում է ծխախոտի գովազդը, այլև սահմանափակում ծխելը հասարակական վայրերում:








































