Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում գրեթե 120.000 շենք ձնաբքի հետևանքով շաբաթ օրը մնացել է առանց էլեկտրականության:
Մայրաքաղաքում ձյան հաստությունը կազմում է 44 սմ, իսկ Քվեբեկից հյուսիս՝ 63սմ: Օդերևութաբանների տվյալներով՝ Օտտավայում սահմանվել է 1977թ.-ի ռեկորդը, երբ ձյան հաստությունը հասնում էր 30.4 սմ-ի:
Ինչպես նշել են քաղաքապետարանում՝ ձյան մաքրման 400 ավտոմեքենաներ են դուրս բերվել փողոցների մաքրման աշխատանքները կատարելու համար:
Ոստիկանությունը հաղորդում է հարյուրավոր ավտոճանապարհային վթարների մասին, նաև` մահացու ելքերով:









































