Նոր տարին տաժանակիր աշխատանք է կնոջ համար։ Ամեն տարի կինը երկու շաբաթ ծախսում է բնակարանի նախաամանորյա մաքրման աշխատանքների վրա։ Եթե հաշվենք 18 տարեկանից, ապա ամբողջ կյանքում միջինը կկազմի երկու ամիս չորս շաբաթ։ Միջինը` օրական 50 րոպե։
Կանայք զգայուն և զգոն են տան մաքրության համար. նոր հյուրը պետք է մտնի մաքուր և կարգուկանոնով տուն։
Հետազոտույուններ են կատարվել 2000 կանանց շրջանում: Նրանց 70 %-ը հպարտ է իր բնակարանով, 86 %-ը խոստովանել է, որ ժամանակի մեծ մասը կարգուկանոնի վրա է ծախսում, երբ հյուրերի է սպասում։ 75 %-ը մինչև հյուրերին ընդունելը փոշեծծիչ է «վարում», 73 %-ի նյարդային համակարգի վրա բացասաբար է ազդում հյուրերի անսպասելի հայտնվելը։
Կանայք շաբաթվա մեջ մեկուկես ժամ ծախսում են ամանները լվանալու վրա, իսկ տունը կարգի բերելու ամբողջ աշխատանքի վրա` 1ժամ 20րոպե։








































