Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Ինչու է Գյումրիի ռուսական ռազմաբազան քիմիա-կենսաբանական պաշտպանության զորավարժություն անցկացնում

Այսօր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ավարտվում է օրերս մեկնարկած քիմիական ու կենսաբանական պաշտպանության մարտավարական զորավարժությունը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարժանքներին մասնակցել են քիմիական-կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության (РХБ) ստորաբաժանումները՝ շուրջ 100 զինծառայողներ և 30 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: Նույն այդ աղբյուրների համաձայն՝ զորավարժության նպատակը արտակարգ իրավիճակներում քիմիական ու կենսաբանական վարակից պաշտպանվելն ու հետևանքների վերացումն է, քիմիա-կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության ստորաբաժանումների մասնագետներին սովորեցնելը հայտնաբերել և ոչնչացնել ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հարուցիչները, ախտահանել խմելու ջրի աղբյուրները և ջրամբարները, ինչպես նաև քիմիական մշակման ենթարկել փորձադաշտին կից ճանապարհները:

Զորավարժությունից առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում «Կամխուդ» փորձադաշտում մշակվելու և ախտահանվելու են երեք քառակուսի կիլոմետր պայմանական վարակված տարածք և մեկ տասնյակ ճանապարհներ, որի նպատակով օգտագործվելու են 150 կիլոգրամ քիմիական ախտահանիչ չոր նյութեր:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը նշեց, որ սովորաբար այն բոլոր զորավարժությունները և մարտական պատրաստվածությունները, որոնք անցկացվում են ՌԴ ԶՈՒ-ում, անցկացվում են նաև այն բոլոր բազաներում, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր, այսինքն՝ Հայաստանում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, Ղրիմում: Սա, ըստ նրա, բնականոն պրակտիկա է, պլանային զորավարժություններ են՝ ուղղված քիմիական-կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության ստորաբաժանումների պատրաստվածության բարձրացմանը:

«Թե ինչո՞ւ է հիմա անցկացվում նման զորավարժություն՝ կարող եմ դիտարկել երկու տարբերակ: Առաջին՝ ես գտնում եմ, որ սա իրականացվում է ուկրաինական զարգացումների ֆոնին, այնտեղ, ի դեպ, շատ ակտիվ մասնակցություն էին ունեցել քիմիական-կենսաբանական և ռադիացիոն պաշտպանության ստորաբաժանումների զորքերը: Երկրորդ՝ հայտնի է նաև, որ Վրաստանի տարածքում գործում են շուրջ 3 լաբորատորիաներ, որոնք արտադրում են կենսաբանական ռազմամթերք, ուստի անհրաժեշտ է ունենալ համապատասխան ունակություններ այդ նյութերի հայտնաբերման համար: Սրանք անհրաժեշտ հմտություններ են, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է կատարելագործվեն»,- ասաց Անատոլի Ցիգանոկը:

Վերջինս ամենևին չի կարծում, թե այս զորավարժությունները որևէ առնչություն ունեն տարածաշրջանում ԻՊ սպառնալիքի հետ, քանի որ այս սպառնալիքին դիմակայելու համար այլ պատրաստվածություն է անհրաժեշտ: «Այս պլանային զորավարժություններն ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ Հարավային Կովկասում պայթյունավտանգ իրավիճակ է, և կան սպառնալիքներ»,- հստակեցրեց Անատոլի Ցիգանոկը:

Նկատենք նաև, որ նման զորավարժություններ վերջերս չեն անցկացվել այլ երկրների ռազմաբազաներում, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում