Wired ամերիկյան ամսագիրը, որը գրում է համակարգչային տեխնոլոգիաների մշակույթի վրա ունեցած ազդեցության մասին, հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր մարդկանց ցուցակը, որում ներառվել է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին:
Wired-ի փորձագետները Կասպերսկուն հատկացրել են վարկանիշային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Պարբերականը նշում է, որ Կասպերսկին մասնակից է ցանցահենային հարձակումների, ցանցահենային լրտեսության բացահայտմանը, որոնք ուղղված են եղել Իրանի միջուկային ծրագրի դեմ: Նա բացահայտել է աշխարհում առաջին ցանցահենային զենքը:
Կասպերսկին ցուցակում է ներառվել նաև այն պատճառով, որ համագործակցում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ: Պարբերականը նշում է, որ նրա ընկերության աշխատակիցները «մարզում են գործակալներին»:







































