Ըստ Դիկինի համալսարանի ավստրալացի գիտնականների` աղի մեծ քանակությամբ օգտագործումը ծարավ է առաջացնում, ինչը երեխաները հագեցնում են շաքար պարունակող քաղցր գազավորված ըմպելիքով, ինչն էլ հանգեցնում է ճարպակալման:
Նրանց անցկացրած հարցման ընթացքում պարզվել է, որ 2-16 տարեկան երեխաների 62 տոկոսը օրվա ընթացքում խմում է գազավորված ըմպելիքներ: Իսկ աղի օգտագործման չափաքանակը գերազանցվել է 4 անգամ: Օրական 250 մլ գազավորված ըմպելիք օգտագործող երեխաների ճարպակալման հնարավորությունը բարձրացել է 34 տոկոսով, հաղորդում է Kedem-ը:
Աղը նաև կախվածություն է առաջացնում, բարձրացնում արյան ճնշումը:
Ըստ բրիտանացի բժիշկների` աղի ցանկացած ավելորդ գրամ բարձրացնում է արյան ճնշումը, այդ թվում նաև երեխաներինը:











































