Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան, խոսելով Քրիշտիանու Ռոնալդուի մասին, հայտարարել է, որ պորտուգալացին ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Լիոնել Մեսսին:
«Քրիշտիանու Ռոնալդուն բացառիկ ֆուտբոլիստ է: Նա լավագույնն է, Մեսսիից ավելի լավը: Սա չեմ ասում այն բանի համար, որ նա իմ ընկերն է կամ նույն թիմում ենք խաղացել, պարզապես նա կարողանում է խաղադաշտում անել այն, ինչ ցանկանում է:
Մեսսին անհավատալի ֆուտբոլ է խաղում, սակայն Ռոնալդուն իր պահերն անձամբ է ստեղծում: Մադրիդում Ռոնալդուն ինքնուրույն է գործում, միայնակ, իսկ «Բարսելոնա»-ում Մեսսին Չավի ու Ինյեստա ունի»,- ESPN-ը փոխանցում է Էվրայի խոսքերը:











































