Կիրակի մարտի 27-ին, Արմավիրում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց մարզային 4 ու հանրապետական 4 հեռուստաընկերությունների լրագրողների հետ: Թեման գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն էին:
Ազատ, թափանցիկ ու բաց էր ի սկզբանե հանդիպումը:
Սակայն նախապես լրատվամիջոցներից կառավարությունը խնդրել էր գրել 4-ական հարց, ու յուրաքանչյուր լրատվամիջոց մեկական հարցի իրավունք ստացավ: Խմբագրված, մշակված հարցերին սակայա վարչապետը պատասխանում էր կատակներով, իբր անմիջական տոնով:
Կառավարությունը հանդիպման տեսագրությունը մոնտաժված տրամադրել է մարզային հեռուստաընկերություններին, որպեսզի ցուցադրեն: Լրագրողներին հրահանգվել էր հարցերը այնպես տալ, որ չզգացվի «սարքովի» իրավիճակը: