Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին պլանավորել է Ռամալա այցելել դեկտեմբերի 29-ին: Այս մասին հաղորդել է Մաան պաղեստինյան ինֆորմացիոն գործակալությունը:
«Ալ-Արաբին կժամանի Հորդանանի Արևմտյան ափ, որպեսզի արաբական աշխարհի համերաշխությունը հայտնի պաղեստինյան ժողովրդի պայքարին, ինչպես նաև առաջարկի ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ, որում հայտնվել է Պաղեստինյան ինքնավարությունը»,- «Ալ-Քուդսի» փոխանցմամբ` ասել է Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ Մալիքին:
Հաղորդագրության համաձայն՝ Ալ-Արաբին կհանդիպի Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որպեսզի քննարկի ԱՊԼ-ի պարտականությունները Պաղեստինի ֆինանսական ճգնաժամի լուծման համար:
Այսօրվա դրությամբ Լիգային այդպես էլ չի հաջողվել իրականացնել իր խոստումը և ֆինանսական օգնություն ցուցաբերել:
Ալ-Արաբին Աբասի հետ քննարկելու է նաև Պաղեստինի հետագա ծրագրերը, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը 2012թ. նոյեմբերի 29-ին ընդունեց Պաղեստինի դիտորդի կարգավիճակը:









































