ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, «Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նկատողություն»:
Տույժի կիրառման համար հիմք է ծառայել նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, ինչպես նաև տնօրենի գրավոր բացատրագիրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը փետրվարի 28-ից մարտի 7-ը թեմատիկ ստուգում էր իրականացրել վերը նշված ուսումնական հաստատությունում:
Կրթության եւ գիտության նախարարություն