Ամստերդամի «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը մերժել է Մոսկվայի «Սպարտակ»-ի առաջարկն ու շարունակում է աշխատանքն իր ներկայիս ակումբում: Այդ մասին հայտարարել է հոլանդական ակումբի գլխավոր տնօրեն Մարկ Օվերմարսը:
««Սպարտակ»-ը ցանկանում էր հունվարին պայմանագիր ստորագրել Դե Բուրի հետ: Որոշ ակումբներ մեզ առաջարկել էին նրա հետ պայմանագիր կնքել 2013թ. ամռանը, սակայն Ֆրանկը չցանկացավ լքել «Այաքս»-ը: Մենք մտադիր ենք առաջիկայում ևս աշխատել նրա հետ: Դե Բուրի` ակումբի հետ երկարատև աշխատանքից կշահենք բոլորս»:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում մրցաշրջանն սկսեց իսպանացի Ունաի Էմերին, որը «Դինամո»-ից կրած 1:5 հաշվով պարտությունից հետո պաշտոնանկ արվեց: Այժմ ակումբը գլխավորում է Վալերի Կարպինը:








































