Monday, 15 06 2026
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի առաջադրումը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ջեն Քերիի առաջադրումը, ով հայտնի է արդեն երկար տարիներ ԱՄՆ հայկական համայնքին ցուցաբերած իր աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, ԱՄՆ հայերի շրջանում շրջանառվում է այն միտքը, որ ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակմամբ ճանապարհ կբացվի ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում մեկ այլ հայտնի հայամետ գործիչ Ռոբերտ Մենենդեսի նշանակման համար:

«Մենք ողջունում ենք նախագահ Բարաք Օբամայի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի առաջադրումը, ով հայտնի է շուրջ երեք տասնամյակ Հայաստանին և Հայաստանի արտաքին քաղաքականության պաշտպանությանն ուղղված իր աջակցությամբ»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա հույս է հայտնել, որ արդեն պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի օժանդակությամբ կշարունակվեն տարվել կառուցողական աշխատանքներ` նպատակ ունենալով հակազդել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող Թուրքիայի վարած մշտական քաղաքականությանը, ուժեղացնել Հայաստան-ԱՄՆ կապերը, ինչպես նաև նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը:

Քերին առաջին անգամ սենատոր է ընտրվել 1984թ.։ Երբ սենատոր Ջո Բայդենը նշանակվեց իր այժմյան պաշտոնում, Քերին դարձավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Այս տարիների ընթացքում սենատոր Քերին պայքարել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Նա արգելել էր Ֆրենսիս Ռեկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակելը՝ Հայոց ցեղասպանության հարցում վերջինիս դիրքորոշման համար։ Նա նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևի «իսկական հովանավորն» է համարվում։

1990-ականների սկզբին Քերին մեծապես նպաստել է Սենատում «Ազատության աջակցման մասին» օրենքում այն փոփոխության ընդունմանը, որը սահմանափակում էր Ադրբեջանին տրամադրվող օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Հայաստանի արգելափակումը և Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիան։ Քերին նաև հայտարարել էր, որ «ցնցված և ապշած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ սպային քնած ժամանակ կացնահարած Սաֆարովին ներում շնորհելու փաստից»։

ԱՄՆ-ում 2004թ. նախագահական ընտրություններում ամերիկահայերը պաշտպանել էին հենց Քերիի թեկնածությունը՝ հանրապետական թեկնածու Ջորջ Բուշի հետ մրցապայքարում։

Բացի այդ` Սենատից հեռանալուց հետո Քերիի պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի հայերի մեկ այլ բարեկամ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Նա ևս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, Սենատում Ցեղասպանության մասին բանաձևի(S.Res.399) ընդունման ակտիվ կողմնակիցը։

Սենատոր Մենենդեսը միացել էր սենատոր Բարբար Բոքսերի՝ Հայաստանի դեսպանի պաշտոնում Դիք Հոգլանդի նշանակումն արգելափակելու պայքարին, քանի որ վերջինս, Սենատում ելույթ ունենալով, հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում