«Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հավաքն ուղեկցվում է հեղինակային երգիչ Կարեն Մաթևոսյանի երգերով: Բոլոր ելույթները ընդմիջվում են վերջինիս երգերով:
Քաղաքական ուժերի որևէ ներկայացուցիչ այս պահին հավաքին ներկա չէ: Ելույթով հանդես է եկել «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, ով կոչ է արել սատարել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին և պայքարել անարդարությունների դեմ, որոնք գործում են այս իշխանությունները:










































