ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը համագումարի հրավիրվածների մասով ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի ասաց, որ հրավիրվել են ՀԱԿ բոլոր կուսակցությունները, խորհրդարանական ոչ իշխանական բոլոր խմբակցությունները, այսինքն` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն և ՀԱԿ անդամ կուսակցությունները, այլ հրավիրվածներ չեն եղել: Նշենք, որ ԲՀԿ-ն չի մասնակցել ՀՀՇ համագումարին:
Հարցին` ինչո՞ւ ՀՀՇ նախկին անդամները չեն հրավիրվել, Արամ Մանուկյանը հրաժարվեց պատասխանել: ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ նույնպես չկան: Նշենք, որ ներկա չէր նաև Նիկոլ Փաշինյանը:
«Ժառանգության» և ՀՅԴ ներկայացուցիչներին ողջույնի խոսքով հանդես գալու հնարավորություն չի տրվել:









































