Մոտ ժամանակներս Տաջիկստանում կարգելափակվի 131 կայք, այդ թվում՝ Twitter-ը, «Վկոնտակտե»-ն և «Օդնոկլասնիկի»-ն: RIA Novosti-ն, հղում անելով երկրի տարածքում գործող ինտերնետ-մատակարարներից մեկին, հաղորդում է, որ դեկտեմբերի 21-ին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Տաջիկստանի կառավարությանն առընթեր կապի ծառայությունը:
Նշվում է, որ խոսքը հիմնականում երաժշտություն և տեսանյութեր պարունակող ռեսուրսների մասին է:
Ավելի վաղ Տաջիկստանում արգելափակել են YouTube-ը, ռուսական «Վեստի» ծրագրի, բրիտանական BBC-ի, «Ազատություն» ռադիոկայանի, RIA Novosti տեղեկատվական գործակալության, «Ասիա-պլյուս», «Ֆերգանա», «Պամիր վեստի» և Lenta.ru կայքերը, երկու անգամ՝ Facebook-ը:
Պատճառն այն է, որ երկրի իշխանություններն այս կայքերում տեղադրված տեղեկությունները համարում են անցանկալի:









































