Tuesday, 07 05 2024
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին
ՔՊ-ականները միանու՞մ են Սրբազանի երթին՝ օդում լուրեր են, չգիտեմ. ՔՊ-ն լուրջ գործընթացներով է զբաղված
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24

«Մարքրիտ Եսայան». Գալուստ Սահակյանի վարած նիստերը վեր են ածվում զավեշտի. «ՀԺ»

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանը որևէ կերպ չի կաողանում տեղավորվել ԱԺ նախագահի կարգավիճակում: Համենայն դեպս, նրա կողմից վարվող նիստերը վեր են ածվում զավեշտի: Երեկվա ռեկորդը դարձավ այն, որ նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին անվանեց Մարքրիտ Եսայան, ինչից հետո դահլիճում ծիծաղ պայթեց: Իսկ դրանից առաջ Սահակյանը մոռացել էր քվեարկության դնել նախորդ օրը քննարկված նախագծերից մեկը, և մինչ նիստը վարում էր իր ընկալած տրամաբանությամբ, ԱԺ քարտուղարությունն ստիպված էր միջամտել` խորհրդարանի խոսնակին վերադարձնելով աշխատանքի բնականոն փուլ: Քարտուղարությունը ևս մեկ անգամ ստիպված էր միջամտել, երբ Սահակյանը հարցերից մեկի քննարկման ժամանակ քննարկումն ուզում էր փակել` պատգամավորներին զրկելով զեկուցողին հարցեր տալու եւ ելույթներ ունենալու հնարավորությունից:

Ստացվել էր զավեշտական վիճակ. չնայած Սահակյանը գտնում էր, որ հարակից զեկուցող, պատգամավոր Արտակ Զաքարյանը պետք է ազատի ամբիոնը, վերջինս հուսահատ կերպով խորհրդարանի խոսնակին փորձում էր բացատրել, որ նա դեռ պետք է հերթագրում հայտարարի` իրեն հարցեր տալու համար: Չնայած նման զավեշտները հաճախ են տեղի ունենում, երեկվա դոզան իսկապես շատ էր: Իրավիճակը սրվում էր նրանով, որ խորհրդարանի երկու փոխխոսնակները բացակա էին. Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում է, իսկ Էդուարդ Շարմազանովն ինչ-որ տեղ էր գնացել: Ու երբ Շարմազանովը մոտ 50 րոպե ուշացումով դահլիճ մտավ, Գալուստ Սահակյանը րոպե անգամ չսպասեց ու խոսափողը Շարմազանովին փոխանցելով` հեռացավ իր սենյակ, թերեւս, օրվա ծանր մեկնարկից մի փոքր ետ գալու: Բայց այս ամենը իսկապես արդեն վեր է ածվում զավեշտի, և անհրաժեշտ է Գալուստ Սահակյանին խորհուրդ տալ, որ ԱԺ նիստի գալուց առաջ պատրաստվի, չի խանգարի նաև ԱԺ կանոնակարգը կարդալ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում