Այսօր կառավարության դահլիճում կայանալու է ՀՀՇ համագումարը, և ՀՀՇ անդամները անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանից են իմանալու` ի վերջո, Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, թե ոչ: «Իմ առաջին սպասումն էն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դնի»,- երեկ «Առաջին լրատվական»-ին ասաց ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը` խոսելով ՀՀՇ այսօրվա համագումարի մասին: ՀՀՇ վարչության անդամը գտնում է, որ անհրաժեշտ է, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվի նախագահի ընտրություններում: «Երբ այդ մասին Տեր-Պետրոսյանը կհայտարարի, դրանից հետո կասեմ` թե ինչ կփոխի դա քաղաքական կյանքում»,- ասաց Աբգարյանը:









































