«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարված է, որպեսզի ստուգեն, թե աշխատակիցներն ինչ կուսակցական պատկանելություն ունեն, որպեսզի ցուցակագրեն ըստ քաղաքական հայացքների:
Թերթի տեղեկություններով՝ կուսակցական պատկանելության բաժանման աշխատանքները տարվում են հատկապես ՀՀ պաշտպանության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարություններում: Քաղաքական հայացքների ճշգրտման հետ մեկտեղ բոլորին հրահանգում են աշխատել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար:
Նշված բոլոր գերատեսչությունների մամլո խոսնակները, բնականաբար, «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, թե նման բան չկա:







































