ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ռուսաստանը դադարի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին` գրում է RIANovosti-ն:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վենտրելը, որն ասել է. «Իհարկե, դա լավ կլիներ: Իհարկե, մենք ցանկանում ենք, որ քաղաքական իշխանության փոխանցումը հնարավորինս հանգիստ ու հարթ լինի: Բայց ես ոչինչ չունեմ ավելացնելու Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ. դուք բոլորդ տեսաք, թե ինչ ասաց նախագահ Պուտինը»:
Նախօրեին խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվային չի անհանգստացնում Բաշար Ասադի վարչակարգի ճակատագիրը, սակայն Սիրիայում ռազմական ճանապարհով իշխանափոխությունն արդյունավետ չի լինի Սիրիայի ժողովրդի և ընդհանուր տարածաշրջանի համար:











































