Monday, 22 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

Կարևորն ու շտապը. մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. ««Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենայնիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչև «աշխարհի վերջը»՝ մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն՝ չկա այնպիսի բան, որը ես «աշխարհի վերջից» առաջ կցանկանայի անել. «Ա՛խ, մի հատ էլ Էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ «պլան» ծխեի՝ նոր աշխարհի վերջը գար»: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ՝ ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք «մեկ քայլանոց կոմբինացիաներ» չեն: Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս՝ այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությունը՝ ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ՝ իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:

Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որևէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել և այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետև եթե այդ ծառը որևէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի «դոզա» չէ, որը կարելի է շտապ ընդունել և անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:

Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա «վերջի» անհանգիստ սպասումը (պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով) և դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը՝ «երեք հատ դու շեշ քցեմ և մարս անեմ», «հիմա, հիմա», «հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս» և այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում: Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել՝ այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում