Ինչպես տեղեկացնում են «Ազատ դեմոկրատներին» մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրները, իրենց մոտ վերանայվում է Անուշ Սեդրակյանի՝ նախագահի թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը: Ինքը՝ Անուշ Սեդրակյանը, կուսակիցներին ներկայացրել է իր արգումենտները, գտնելով, որ իր առաջադրվելն այնքան էլ ճիշտ չէ՝ զուտ պրակտիկ դրսևորումների առումով: Կուսակիցներն ուշադիր լսել են նրան և հիմա մտմտում են այդ ուղղությամբ. 23-24-ին նրանք կհրապարակեն իրենց որոշումը: