Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում տեղի է ունեցել գեղեցկության «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը: Այս տարի պատվավոր տիտղոսի դափնեկիր է դարձել Ռոյ Այլենդից Օլիվիա Կալպոն: Այս ճանաչված գեղեցկուհին առաջին ամերիկուհին է, ով ստացել է այս տիտղոսը վերջին 15 տարվա ընթացքում:
Եկեք ավելի մոտիկից ծանոթանանք Օլիվիայի հետ:
1. Օլիվիան կարծես թե հանդիպել է լողի օլիմպիական չեմպիոն Ռայան Լոհտեի հետ: Նրանք ծանոթացել են սեպտեմբերին՝ նորաձևության ցուցադրության ժամանակ, և կարծես թե նրանց միջև ինչ-որ բան է եղել: Սակայն զույգը որոշել է ամեն ինչ գաղտնի պահել:
2. Ինչպես հաղորդում է «Daily News» պարբերականը՝ անցած տարի «Միսս Տիեզերքը» հաղթել է Ռոյ Այլենդի գեղեցկության մրցույթում 20 դոլար արժողությամբ զգեստով:
3. Նա ծնվել է պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում:
4. Օլիվիայի եղբոր խոսքերով՝ մանկության տարիներին նա թմբլիկ և մի քիչ տարօրինակ է եղել:
5. Օլիվիան տանել չի կարողանում, երբ տղաները լողափում կոշիկներ են հագնում:
6. Նա սիրում է «Dunkin’ Donuts» փքաբլիթներ:
7. Նրան դուր է գալիս Նիկի Մինաժի երաժշտությունը:











































