33-ամյա դերասանուհի Քեյթ Հադսոնը և նրա նշանածը՝ 34-ամյա երաժիշտ Մեթյու Բելլամին, նոր առանձնատուն են գնել իրենց Փասիֆիկ Փալիսեիդի բնակարանի մոտ: «MailOnline» պորտալի տվյալներով՝ զույգը, որը երկու երեխա ունի, վաղուց էր ցանկանում ավելացնել իր բնակտարածքը: Արդյունքում՝ նրանք գնեցին 650 քմ տարածքով տունը, որը լողավազան, ՍՊԱ, երկու ավտոտնակ, հինգ ննջասենյակ և յոթ լոգարան ունի: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ սիրահարները պատրաստվում են Մալիբուում ավելի թանկարժեք առանձնատուն գնել, քանի որ անցած տարի մի քանի ժամ շարունակ նրանք շրջում էին այդ օվկիանոսին նայող 15,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: Քեյթ Հադսոնը վերջերս հայտարարել է, որ ցանկանում է գաղտնի պահել կայանալիք հարսանիքի մանրամասները, սակայն հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:










































