Բազմադարյան ավանդույթները, որոնցով հայտնի է բրիտանական կայսրությունը, կարող են շուտով փոխվել, ավելի ճիշտ դրանք արդեն փոխվում են: Գլխավոր նորարներն արքայազն Ուիլյամն ու հերցոգուհի Քեթրինն են:
Հիմա ամուսինները սպասում են իրենց առաջնեկի ծնունդին, սակայն նրանք արդեն նախօրոք պլանավորում են, թե ով է զբաղվելու իրենց երեխայի դաստիարակությամբ:
Ի տարբերություն միապետական ավանդության՝ Քեթրինն ու Ուիլյամը որոշել են հրաժարվել բազմաթիվ ծառաներից, դաստիարակներից և ուսուցիչներից: Նրանք կարծում են, որ իրենց բավարար է մեկ դայակը, այն էլ ոչ լիակատար աշխատանքային օրվա համար:
Ամուսինները ցանկանում են ինքնուրույն դաստիարակել իրենց երեխային և նրա հետ որքան հնարավոր է երկար ժամանակ անցկացնել: Դրա հետ մեկտեղ Քեթրինը մտադիր է շարունակել իր բարեգործական գործունեությունը երեխայի ծնունդից անմիջապես հետո:
Ուիլյամն ու Քեթրինը ոչ միայն ցանկանում են երեխային ինքնուրույն դաստիարակել, այլ նաև ցանկանում են նրան ցույց տալ ամբողջ աշխարհը, այլ ոչ թե գահաժառանգին պահել Բուկինհեմյան պալատում՝ հեռու մարդկանց աչքերից:
Բայց և թագուհին պահպանողականներից չէ: Եղիսաբեթ 2-րդը հրավիրել է Քեթրինի ծնողներին ամենամյա ամանորյա ճաշի:
Քերոլը և Մայքլը գնահատել են թագուհու աննախադեպ արարքը և հաճույքով ընդունել են հրավերը:






































