Տնտեսության նկատմամբ սպառողների վստահության ցուցանիշը 2012 թ. նոյեմբերի 84,8-ից աճել և դեկտեմբերին դարձել է 85,7: Այս մասին վկայում են Իտալիայի Istat վիճակագրական ընկերության հրապարակած տվյալները:
Վերլուծաբանները կանխատեսում էին այդ ցուցանիշի մինչև 85,1 աճ:
Սպառողների վստահության մեծացումը բացատրվում է երկրում տնտեսական իրավիճակի մասին կանխատեսումների բարելավմամբ, որտեղ տնտեսության 69,7 ցուցիչը դարձել է 72,9:
Բացի այդ, իտալացիները սպասում են գործազրկության կրճատման: Սպասման ցուցիչը վստահության ցուցիչների շրջանակում 113-ից նվազել և հասել է 104-ի:
Նախորդ եռամսյակների հետ համեմատած՝ 2012 թ. 3-րդ եռամսյակում Իտալիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,2 %-ով: Տարեկան կտրվածքով՝ Իտալիայի ՀՆԱ-ն 2012 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է 2,4 %-ով: Նախորդ եռամսյակում տնտեսության անկումն ավելի մեծ է եղել` 2.6 %:









































