Thursday, 11 06 2026
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»

Եվրամիությունը՝ Հայաստանին. Մի’ մտիր Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ, մի’ անդամակցիր «ԵվրԱզԷս»-ին

Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը այսօր ներկայացրել է Եվրամիության պաշտոնական տեսակետը Հայաստանի` Ռուսաստանի ու մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ։

Քեթրին Էշթոնի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակից Ռիկարդ Յոզվիակի հետ զրույցում փաստորեն խուսափել է ուղղակիորեն հաստատել Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և «ԵվրԱզԷս»ի միջև։

«Իմ կարծիքով, միշտ ավելի լավ է պարզել հենց սկզբնաղբյուրի հետ։ Շատ հաճախ նման հայտարարությունները սխալ են ներկայացվում։ Մենք այժմ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ։ Հայաստանը ազատ ու ինքնիշխան է ցանկացած համաձայնագրի մեջ մտնելու հարցում, այդ թվում նաև երրորդ երկրների հետ համաձայնագրի մեջ մտնելու առումով», – ասել է Մայա Կոչիյանչիչը։

Խոսնակը հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը ազատ առետրի պայմանագրին՝ երրորդ երկրների հետ չի հակասում Եվրամիության հետ խորացված ու համապարփակ ազատ առևտրի բանակցություններին։

Սակայն խնդիրը, նրա խոսքով, այստեղ վերաբերում է առավելապես մաքսային միություններին. – «Եթե Հայաստանը որոշի միանալ որևէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք երկկողմանի Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ։ Բանն այն է, որ Մաքսային միությունը ընդհանուր արտաքին առևտրական քաղաքականություն ունի և անհատ երկրները, որոնք անդամակցում են այդ մաքսային միությանը այլևս ինքնիշխան չեն իրենց արտաքին առևտրի քաղաքականության բնագավառում»:

Ինչպես հայտնել է խոսնակը, Եվրամիությունը Հայաստանի հետ համագործակցության խորհրդի նիստ է անցկացրել մի քանի օր առաջ, որի ժամանակ Հայաստանը հաստատել է իր հավատարմությունը Խորը եվ համապարփակ ազատ առևտրի շուրջ ընթացող բանակցություններին։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ Մաքսային միության մեջ մտնելը հակասում է Եվրամիության հետ ընթացող բանակցությունների շրջանակում Հայաստանի հանձնառած պայմանավորվածություններին, հակասում է Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագրին, ուստիև Եվրամիությունը զգուշացնում է Հայաստանին` մի’ մտիր Ռուսաստանի հետ մաքսային միության մեջ, մի’ անդամակցիր «ԵվրԱզԷս»-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում