Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն անկեղծացել է՝ խոսելով սիրուց՝ գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Սերը փոխում է մարդուն: Սա շատ կարևոր գործոն է մեր կյանքում: Երբ սիրում ես, ամեն ինչին նայում ես այլ տեսանկյունից՝ անցյալի համեմատ: Երբ միայնակ ես, խիստ կենտրոնանում ես ընկերներիդ ու ֆուտբոլի ուղղությամբ: Իսկ հիմա իմ կողքին կա կին, իսկ շուտով կլինի երեխա: Ամեն ինչ է փոխվել, սակայն պետք է հաշտվել սրա հետ: Ինչ հիմա լինում է, հրաշալի է»,- ասել է Պիկեն:








































