Ճապոնիայում շարունակում է աճել երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը` հղում անելով Ճապոնիայի ազգային ոստիկանական վարչությանը: Ըստ այդ տվյալների` մարտի 11-ի արհավիրքի զոհերի թիվը հասել է 11 հազարի, ավելի քան 17 հազար մարդ համարվում է անհաղետ կորած, 270 հազար մարդ տուժել է երկրաշարժից:
Հիշեցնենք, որ իրավիճակը Ճապոնիայում շարունակում անհանգստացնող մնալ: Ֆուկուսիմայի ատոմակայնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ վտանգավոր նյութեր: Ընդ որում, այսօր հաստատվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է ատոմակայանի երկրորդ ռեակտորի պաշտպանիչ շերտը: