News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախկին նախարար, Վրաստանի նախագահի ներկայիս խորհրդական Վերա Կոբալիան հարցաքննության համար կանչվել է ՆԳՆ-ի հակակոռուպցիոն գործակալություն՝ կապված վրացական Cartu Bank-ի հետ: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Կոբալիան շուտով հայտնվելու է ՆԳՆ-ի շենքում, ուր արդեն 3 ժամ է, ինչ նույն գործով հարցաքննում են էներգետիկայի ու ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրիին: Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե այդ հարցաքննությունը կապված է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Bank-ին սնանկացնելու նպատակով հանցավոր սխեմա ստեղծելու հետ:
Խետագուրին մի շարք այլ բարձրաստիճան չինովնիկների հետ ձերբակալվել է դեկտեմբերի 19-ին:








































