ԱՄՆ ԿՀՎ-ի անօդաչու հարվածային հետախուզական ինքնաթիռը այսօր կործանվել է Հարավային Վազիրիստան շրջանի կառավարական կենտրոնի՝ Վան քաղաքի մոտ, որը տեղակայված է Պակիստանի «Ցեղերի գոտում»: Պակիստանյան արբանյակային Geo-TV հեռուստաընկերության փոխանցմամբ` այս մասին վկայում են ականատես բնակիչները:
Իր հերթին, տեղի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննություն են անցկացնում դեպքի կապակցությամբ:
Ամերիկյան ԿՀՎ-ի անօդաչու սարքերը ամեն օր թռիչքներ են իրականացնում Աֆղանստանի հետ սահմանային շրջաններում՝ հարվածելով աֆղանական թալիբների և պակիստանյան ծայրահեղականների ուղղությամբ:









































