Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի կենտրոնում՝ «Ալ-Քաիդ Իբրահիմ» մզկիթի մոտ բախումներ են տեղի ունենում երկրի իսլամիստական կուսակցությունների կողմնակիցների և ընդդիմնադիր խմբավորումների երիտասարդների միջև:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է ծանր տեխնիկա և արցունքաբեր գազ:
Ներկա պահին քաղաքի կենտրոն են դուրս բերվել մի քանի զրահապատ մեքենաներ: Մզկիթի մոտ հավաքված իսլամիստ երիտասարդները և լիբերալ կուսակցության կողմնակիցները քարեր են շպրտում միմյանց վրա, ոստիկանությունն անընդմեջ կիրառում է արցունքաբեր գազ:
Ալեքսանդրիայի ցույցը կազմակերպել են Եգիպտոսի խոշորագույն և ամենահեղինակավոր իսլամիստական կուսակցությունները: Նրանց հայտարարության համաձայն՝ ակցիան իրականացվում է ի պատասխան անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների, երբ աշխարհիկ ընդդիմության կողմնակիցները երեկոյան աղոթքից հետո «Ալ-Կաիդ Իբրահիմ» մզկիթում փակում են աստվածաբան շեյխ Ալ-Մախալյաուին և թույլ չեն թողում նրան դուրս գալ մզկիթից մինչև առավոտյան ժամը երեքը: Լիբերալները շրջափակել էին մզկիթը՝ կոչ անելով իմամներին սատարել Եգիպտոսի նոր սահմանադրությունը, ինչի հետևանքով Ալեքսանդրիայում սկսվում են զանգվածային բախումներ:








































