Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի միացյալ շտաբն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են ՆԳՆ-ի աշխատակիցներին արված նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կոչը:
Սաակաշվիլին նրանց կոչ էր արել չկատարել ապօրինի հրամաններ՝ կապված նախկին պաշտոնատար անձանց ձերբակալությունների հետ: Վրաստանի ՊՆ-ն ու միացյալ շտաբն այս կապակցությամբ հայտարարել են, որ իրենք անհանգստացած են այդ կոչից.
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ զինված ուժերը եղել են, կան և կլինեն երկրի և ոչ թե որևէ կուսակցության ծառայություն: Անթույլատրելի է քաղաքական գործիչների կողմից այդօրինակ հայտարարություններ անելը»:










































