Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը, որի կազմում են գտնվում արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը և Վրաստանի գծով զեկուցող Կշիշտոֆ Լիսեկը: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահական ապարատը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերի հիմնական քննարկման առարկաներ են հանդիսացել Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, ընթացիկ քաղաքական զարգացումները և ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման խորացումը: Կողմերն ընդգծել են նաև ԵՄ-ի հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցության խորացման կարևորությունը:
Բրոկի խոսքերով՝ վերջին տարիներին Վրաստանը զգալի առաջընթաց է արձանագրել: Բրոքը Վրաստանի նոր կառավարությանը կոչ է արել շարունակել երկրի զարգացման և եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղվածությունը:








































