Իրանի հատուկ ծառայությունները կանխել են «BBC-ի պարսից ծառայության»՝ երկրի արխիվային կենտրոնից պատմական փաստաթղթեր գողանալու փորձը: Այս մասին հաղորդում է FNA գործակալությունը:
«BBC-ն երկրում իր գործակալների օգնությամբ փորձել է Իրանի արխիվային կենտրոնից պատմական փաստաթղթեր գողանալ, սակայն այդ փորձը կանխվել է՝ շնորհիվ հետախուզության և ազգային անվտանգության նախարարության զգոնության»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ առավել մանրամասն տեղեկություններ կներկայացվեն առաջիկայում:









































